top of page

Մոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 20
  • 1 min read
ree

Մոսկվան շնորհավորում է Թրամփին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

«Մենք երբեք չենք խուսափել ուղիղ երկխոսությունից և միշտ պատրաստ ենք եղել պահպանելու հավասար հարաբերությունները ամերիկյան բոլոր ադմինիստրացիաների հետ։ Մոսկվան պատրաստ է նաև երկխոսության ԱՄՆ նոր վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության շուրջ»,- նշել է Վլադիմիր Պուտինը։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ ընտրված նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է այսօր՝ հունվարի 20-ին, Վաշինգտոնի Կապիտոլիումի բարձունքում։

 
 
1/2386
bottom of page