Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա
Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից մոտ 84 հազարն արդեն հաշվառվել է Հայաստանի հասցեներով, 82 հազարը ձեռք է բերել փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայական, Հայաստանի քաղաքացիության համար դիմել է ավելի քան 1.600 անձ: Բռնի տեղահանությունից հետո, այս ընթացքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել ևս 50 հայ:
Կարմիր Խաչի հայկական գրասենյակից ասում են, որ այնտեղ մնացածները իրենց ուշադրության կենտրոնում են: Նրանց հետ կապը փորձում են պահել Հայաստան տեղափոխված հարազատները: