top of page

Ալյասկայում ամերիկյան ռազմական F-35 է կnրծшնվել

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 29
  • 1 min read

Ալյասկայի Էյլսոն ռազմաօդային բազայում հինգերորդ սերնդի F-35 կործանիչ է կործանվել, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերին։

Ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Օդաչուն ինքնանետվել է և ողջ է մնացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժզննման համար։ Վայրէջքից առաջ օդաչուն դիսպետչերներին հայտնել է, որ թռիչքի ժամանակ արտակարգ իրավիճակ է ստեղծվել:Anchorage Daily News-ը գրում է, որ F-35-ի գնահատված արժեքը 81 մլն դոլար է: Էյլսոն ռազմաօդային բազայում տեղակայված է այս մոդելի 54 կործանիչ։ 

1/2082
bottom of page