Search
Լևոն Տեր-Պետրոսյանը և Իրանի դեսպանը հանդիպել են․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
- Investigative journalist
- Jan 16
- 1 min read

Հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:
Այս մասին հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Նա նշել է, որ շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։