top of page

Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երկու աշակերտուհու նկատմամբ. նա կալանավորվել է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 24
  • 1 min read

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ:

Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (4 դրվագ) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ

1/2090
bottom of page