top of page

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ. Սթիվեն Դաութի

  • Jun 9
  • 1 min read


Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին X-ում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ.

 

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

 

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ՝ մեր Ռազմավարական գործընկերությունն իրականացնելու, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և Եվրոպայում գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ»։

 
 
1/2770
bottom of page