top of page

Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր

  • 4 days ago
  • 1 min read


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր, որտեղ հերթապահություն են իրականացնում 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ընդգծելով պահեստազորայինների պատրաստության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են:

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա գտնվող ամրացված շրջանի և ինժեներական նոր լուծումներով կառուցվող ջոկի դիրքի շինհրապարակներում՝ փաստելով, որ ինժեներական ու դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:

 
 
1/2832
bottom of page