top of page

Ողբերգական վթար Մարալիկում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 14
  • 1 min read
ree

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 13-ին, ժամը 20:18-ին տեղեկություն է ստացվել, որ Մարալիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայույունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենան․վերջինիս վարորդը մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ZIL» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենանայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 
 
1/2383
bottom of page