top of page

Մասիսում տեղի ունեցած բռնnւթյան դեպքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին․ ՆԳՆ

  • Jun 2
  • 1 min read


Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա այլ մանրամասներ չի հաղորդել։



Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Մասիսում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։



Ավելին, բռնություն է կիրառվել նաև կանանց նկատմամբ, այդ թվում՝ հղի կնոջ։ Բռնության հետեւանքով «Ուժեղ Հայաստանի» ակտիվիստների շրջանում կան տուժածներ, ընդհուպ կողոսկրի կոտրվածք ստացած անձ։

 
 
1/2715
bottom of page