top of page

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է. Կոնստանտին Զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է, հայտնում է  Газета. Ру.-ն։ 

«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տները այն հողից, որն իր հայրենիքն է»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «անկախ նրանից, թե ով ինչ է ասում մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն»։

Զատուլինը մեկնաբանել է նաև ոմն Սամվել Շիրինյանի գործողությունները, ով շրջել է Երևանի պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները։

Ռուս պատգամավորը Շիրինյանի գործողությունները «բարբարոսություն» է անվանել։ Նա ենթադրեց, որ նա «խելագարվել է»։

1/1817
bottom of page