Լավրովը կմեկնի Անթալիա. կքննարկվի իրավիճակը Հրվ. Կովկասում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին, ինչպես գրում է russian.rt.com-ը, հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նախատեսվում են բանակցություններ նաև Թուրքիայի արտգործնախարարի հետ։
Նախատեսվում է, որ նախարարները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, Ուկրաինայում, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, սիրիական և լիբիական կարգավորումները, առևտրի, էներգետիկայի, բանկային և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր։