Ես ստիպված էի լքել հայրենիքը, որովհետև լավ հասկանում էի, որ արժանանալու եմ Արմեն Գրիգորյանի ճակատագրին․ Նարե Սոսե
Իմ հեռանալը հայրենիքից անհրաժեշտություն էր, որովհետև իմ կյանքին վտանգ էր սպառնում։ Այս մասին տեսաուղերձով հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը։
Վերջինս նշեց, որ իր առաջին ցուցմունքը իրականություն է և ոստիկանական բռնաճնշումներից ելնելով թ հեռացել Հայաստանից։
«Հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում, չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կամքին հակառակ իրենց հետ «խոսելու» տանողները և ինչ-ինչ պատճառներից ելնելով ինչ կապ ունեն նրանք բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել այլ հակառակը՝ փորձում էին ինձ մեղադրանք կարել, ես հեռացա հայրենիքից։
Անգամ իրենք գրել էին ցուցմունք և ստիպել, որ ստորագրեմ, ուղղորդել են՝ ինչ ասեմ տեսախցիկի տակ։ Ես ստիպված էի լքել հայրենիքը, որովհետև լավ հասկանում էի, որ արժանանալու եմ Արմեն Գրիգորյանի ճակատագրին»,- ասաց նա։
Հայրապետյանը նշեց, որ ունի առողջական խնդիրներ։
«Ինձ փակ դռների հետևում ոստիկանական սպաներից ասացին, որ առայժմ հարգում ենք քո մարտական ուղին, բայց դու կամ կատարում ես մեր կամքը, կամ դու սուտ մատնիչ ես հանդես գալիս։ Իմ երկրորդ ցուցմունքը մանևրելու հնարավորություն էր, այնտեղ ես լրիվ լղոզված եմ ասում ինչը ոնց է եղել։ Պետք էր, որ ես կարողանամ ողջ դուրս գալ։ Առևանգել են իմ հեռախոսը՝ չնայած ես մեղադրվողը չէի, այլ տուժողը։
Ես հասկանում եմ, որ Նիկոլի ոստիկանապետությունը ինձ հանգիստ չի թողնելու, բռնաճնշումներին ես ֆիզիկապես չեմ դիմանալու, որովհետև առողջություն չունեմ, ես իմ հայրենիքին ողջ եմ պետք։ Բոլոր ինձ քննադատողներին խնդրում եմ սթափ ուղեղով մտածել՝ ում է պետք մահացած Նարե Սոսեն։ Որպեսզի կարողանամ հայրենիքիս պիտանի լինել, ես պետք է հեռանայի երկրից, փախած չեմ, սրանից հետո անընդհատ լինելու եմ կապի մեջ։
Խնդրել եմ քաղաքական ապաստան, որովհետև հասկանում եմ, որ գործ ունենք բռնապետության, ոստիկանաժանդարմերիայի հետ ու այդ ոստիկանաժանդարմերիան փորձելու է ամեն գնով մեղավոր հանել ինձ։ Ես չցանկացա սուտ մատնություն տալ իմ գաղափարակիցների դեմ, այդ պարագայում ինձ էին հանելու մեղավոր։
Ես հայրենիքից դուրս կփորձեմ օգտակար լինել հայրենիքիս, կապ լինելու է հայրենիքի հետ։ Վերադառնալու եմ, երբ հասկանամ, որ իմ կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանական բռնաճնշումներից և իմ կյանքին սպառնացող վտանգների պատճառով եմ հեռացել Հայաստանից»,- ասաց Նարինե Հայրապետյանը։