top of page

5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի հեղինակ ներառված չէ. Fip.am

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 2, 2024
  • 1 min read
ree

«Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն գոյություն չունի.հայտնում է «Փաստերի ստուգման հարթակը»։

Ըստ կայքի՝ ֆեյսբուքյան Zona Postive էջում հրապարակվել էր ավելի վաղ տեսանյութ և գրառում, առաջինում երևում է հեղինակ Արթուր Մանուկյանի՝ 2008 թվականին տպագրված «Մանկական պատմվածքների ժողովածու» գիրքը, որում ներառված է նաև ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն։ 

Մանուկյանի այդ գիրքը, սակայն, դպրոցական դասագիրք չէ։  

Հաջորդ գրառման մեջ էջը նկատել է, որ գրքի հեղինակ Մանուկյանի պատմվածքներից մեկը ներառվել է 2023 թվականին տպագրված 5-րդ դասարանի «Մայրենի»  առարկայի դասագրքում։ 

1/2377
bottom of page