top of page

Մեր 3 գերեվարված նախագահները 100 տոկոսով վստահում էին ռուսներին. ռուսները չէին կարո՞ղ նրանց բերել. Սասուն Միքայելյան

Մեր 3 գերեվարված նախագահները 100 տոկոսով վստահում էին ռուսներին. ռուսները չէին կարո՞ղ նրանց բերել. Սասուն Միքայելյան

Այն ժամանակ հնարավորություն եղավ, համախմբվեինք, ազատագրեցինք, ազատագրեցինք մեր տարածքները։ Այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Պարզ ասեմ, այսօր մեր երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարն ու այլ մարդիկ գերեվարված են։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց եկեք հասկանանք, որ այն անձինք են այսօր այնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին, և ռուսները չէին կարողանո՞ւմ նրանց բերել Հայաստան։ Միշտ ասում եք՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞ւմ միանանք, ո՞ւմ չմիանանք։ Ես իմ տեսանկյունից եմ խոսում որպես Սասուն Միքայելյան։ Այս տարիների ընթացքում՝ պատերազմից հետո, լինելով ՀԱՊԿ անդամ, մեզ համար ի՞նչ արեցին։ «Նարկոզը» տվել են ու վեց տարի մեզ «փրթում» են ռուսները: Այդ ամենի պարզ ապացույց է այն, որ մեր երկրի երեք նախագահները գերեվարված են թշնամու կողմից և այդ տարածաշրջանի խաղաղապահ ուժերը ռուսական ուժերն են: Խաղաղապահ ուժերն ի՞նչ պետք է անեն, սահման է գծած, եթե հայն անցնի էն կողմ, պետք է խփեն, եթե թուրքն անցնի, պետք է խփեն», - նշեց Սասուն Միքայելյանը:

1/1872
bottom of page